Ալբոմ՝ լուսանկարների ՝ Ա.Խաչատրյանի ծննդյան 70 -ամյակին նվիրված Լենինգրադում, Երևանում, Թբիլիսիում , Բաքվում կազմակերպված ֆոտոցուցահանդեսի լուսանկարներից. 7-րդ էջը:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ալբոմ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ալբոմի 7-րդ էջին ֆոտոմոնտաժ է բաղկացած Մոսկվայի կոնսերվատորիայում Ա.Խաչատրյանի ուսանելու տարիների լուսանկարներից:Էջի վերին մասում Ա.Խաչատրյանի լուսանկարն է ՝ իր ապագա կնոջ Ն.Մակարովայի, իրենց դասատու կոմպոզիտոր Նիկոլայ Մյասկովսկու և այլ ուսանողների հետ կոնսերվատորիայի լսարանում : Էջի ստորին մասի ձախ կողմից մշակույթի ականավոր գործիչների ֆոտդիմանկարներ են , որոնց հետ Ա.Խաչատրյանը ծանոթացել է կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ՝ Մաքսիմ Գորկի, Կոնտստանտին Իգումնով, Սերգեյ Պրոկոֆև, Վալերի Կաչանով և ուրիշներ:Աջ հատվածում ՝ Մոսկվայի կոնսերվատորիան գերազանց ավարտած ուսանողների անուններով մարմարե պատվոտախտակի , նրա դիպլոմային աշխատանքի ՝ «1-ին Սիմֆոնիայի» պարտիտուրի ձեռագրի և կոմպոզիտորի հեղինակային համերգների ազդագրերի լուսանկարներն են:Ստորին մասում Ա.Խաչատրյանի ասույթներն են Ն.Մյասկովսյկու մասին: Հեղինակ՝  Դ.Պերսոն, նկարիչ Կ.Շահբազյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1974 թ. Լայնություն (սմ)՝  48,4 Երկարություն (սմ)՝  23,7 Նյութը՝  անփայլ թուղթ Նվիրատու՝  Հայաստանի երաժշտական ֆոնդի տնօրեն Բաբկեն Սոսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  241/6 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-82/6