Բուխարու ժամացույց

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Փորձագիտական սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Մեխանիկական Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Էտյուդներ, էսքիզներ, տարբերակներ, կրնկօրինակումներ, կրկնություններ, նկարագրություն Ժամացույց է, որի իրանը, փայլուն, բորդո խոշոր կարմիր բծերով ամուր նյութից է: Ունի շրջված քնարի տեսք, դիմային և կողային հատվածները ապակուց են և տեղադրված են նեղ, ուղիղ գծերի տեսքով բարձր ռելիեֆով արված շրջանակի մեջ: Իրանը զարդարված է ոճավորված բուսանակությամբ և կանգնեցված կամ տեղադրված է բարձր կենդանու թաթի տեսք ունեցող ոտիկների վրա: Դեպի վեր ոտքի կողային հատվածով վեր է բարձրանում տերևաձև և խխունջաձև ոճավորված զարդանախշով: Իրանի առջևի կենտրոնական մասում արմավազարդի տեսքով մետաղական, բրոնզեգույն, զարդարված ականթի ոճավորված տերևի և մեծ կարտուշի տերևի , և խխունջի տեսք ունեցող ներդիրով է: Մետաղական ֆրոնտոնի հետևում հատած կոնի, հիմքում ուղղանկյուն տեսեք ունեցող բալդախին է (պատրաստված նույն նյութից ինչ-որ իրանն է): Չորս կտրված և ներս ընկած կողերի վրա մետաղական բրոնզե ներդիրներ են՝ ոճավորված խոշոր պսակով ծաղկի և տափակ, կլորացված ժանեզարդի տեսքով: Բալդախինի հարթ, նեղ մետաղական պատվանդան վրա աջ ձեռքում կլոր հայելու մեջ նայող հրեշտակ (ամուր) է՝ նստած բարձր, գլանաձև, զանգվածեղ ֆեստոնով փափկաթոռի վրա: Հրեշտակի ձախ ոտքը ծալված է, իսկ աջը հետ է տարած և իր վրա պահում է մարմնի ծանրությունը: Բրոնզե ամուրը մերկ է՝ տեղ-տեղ ծածկված է կտորով: Ժամակացույցը երկու մասից է՝մետաղական ոսկեջրված ներքևի հատվածը ուղղանկյուն է՝ կիսակլոր կողով: Ուղղանկյուն հատվածը զարդարված է ռելիեֆով՝ բուսական զարդանախշով և երաժշտական խորհրդանիշով: Կլոր հատվածը՝ մետաղական է, բրոնզե ռելիեֆով արված արմավենու տեսքով և մոխրագույն երանգներով սպիտակ ճենապակե ներդիրով է: Թվերը տեղադրված են երկու շարքով՝ արտաքին տրամագծով արաբական (րոպե), ներքինը հռոմեական (ժամ): Թվերը գրված են մուգ կապույտ էմալով: Շրջանակի կենտրոնում մոխրասպիտակ ճենապակե ներդիր է գրությունով՝Charles Baltazar. A. Paris Րոպե ցույց տվող սլաքը ուղիղ է դեպի վեր նեղացող: Ժամինը՝բորդո տանձաձև է մետաղական ցանցով և փոքրիկ սև ծայրով: Արտադրողի անվանումը՝  Բալտազար ֆիրմա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-249