«Գարուն» N3

«Գարուն» N3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գ.Հարյանի «Արժեքավոր գիրք» փոքր գրախոսությունը (էջ 81-82) Լ.Մկրտչյանի «Արմյանսկայա պոեզիա ի ռուսսկիե պոետի XIX-XXվ.: Վոպրոսի պերեվոդա ի լիտիրատուրնիի սվյազեյ: Իզդատելստվո «Այաստան», Երեւան, 1968գ.» մենագրությանն է վերաբերում: Գ.Հարյանը նշում է, որ հայ ժողովրդի հոգեւոր գանձերն աշխարհի մյուս ժողովրդներին ծանոթացնելու ուղղությամբ մենք թերացել ենք, մեր ներմուծածն ավելի շատ է, քան արտահանածը: Անհամեմատ շատ բան է արված հայ նոր գրականության դասական ներկայացուցիչների ստեղծագործությունների թարգմանության ուղղությամբ: Որոշ թարգմանություններ, ըստ Գ.Հարյանի, հնամաշ զգեստի տպավորություն են, թողնում ասես խունացել են...: Սովետական շրջանի առաջնակարգ պոետներից շատերը, այդ թվում մեր ամենամեծ բանաստեղծ Ե.Չարենցը թարգմանված է շատ վատ, որի պոետական խոսքը զրկվել է ներքին ջերմությունից ու ներգործության ուժից: Այս բոլորը ցույց են տալիս թե, որքան կարեւոր նշանակություն ունի այն պրոբլեմը, որին նվիրել է իր մենագրությունը գրականագետ Լեւոն Մկրտչյանը, որտեղ գրում է.«Թարգմանությունը պետք է հնչի նույքան ազատ, նույքան ուժեղ, ինչպես բնագիրը: Գլխավորն այն է, որ տաղանդը հաղորդվի տաղանդով, ոչ թե տառը-տառով: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1321 496 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5459