Գերմանացի քնարերգուներ:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Hausbuch Deutscher Lyrik Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ,եզրով, մուգ կապույտ, անհարթ մակերեսով: Կազմը երիզված է սպիտակ եզրագծերով ցողունանման շրջանակով, որի մեջ՝ կենտրոնից քիչ վերև, սպիտակ եզրագծերով ուղղանկյունաձև պատկերի մեջ, սպիտակ գլխատառերով դաջված է գրքի վերնագիրը: Կողի վերին մասում՝ բուսական նախշազարդի մեջ գրքի տվյալներն են, իսկ ստորին մասում՝ հրատարակչության խորհրդանշանն է. փոքրիկ շրջանի մեջ ծագող արևին նայող մերկ տղամարդու պատկեր: Ֆորզացը դեկորատիվ, գունավոր: Բուսական նախշերով ձևավորված անվանաթերթին՝ կարմիրով և սևով գրքի տվյալները և հրատարակչության խորհրդանշանը: Բլոկի եզրերը ներկված են կապույտ: Կազմող՝  Հունսթվարտ Էջ՝  356 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մյունխեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904թ. Չափս՝  13,7x20,6 Հավաքագրող՝  Ավենարիուս Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 10436