Գոտի Ուրարտական

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գոտի՝ դրվագված ռազմա-որսորդական պատկերներով: Գոտու վրա պատկերված են եռաշարք, ընթացքի մեջ գտնվող առասպելական թռչյուններ, ցուլեր, առյուծներ: Երեք կտորի վրա երևում է առյուծի վրա կանգնած, նետ ու աղեղով զինված, ռազմի աստված Խալդին: Պատկերներն ընդմիջվում են երեքական կենաց ծառերի դրվագանախշերով, խաչերի, արմավենիների նախշազարդերով: Ունի կրոնապաշտամունքային բովանդակություն: Վերարտադրված են պաշտոնական կրոնի կողմից ընդունված պատկերացումները` ուրարտական դիցերգություններից հատվածներով: Լայնություն (սմ)՝  10.5 Նյութը՝  Բրոնզ Մշակող՝  Օնիկ Խնկիկյան Հայտնաբերման վայրը՝  ք. Եղեգնաձոր, Ճոչ-Տար Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. 7-րդ դար Հայտնաբերման ժամանակը՝  1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  4112