Դաշնամուր (рояль )՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Ստեղնային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Դաշնամուր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դաշնամուրը պատկանել է Ա. Խաչատրյանին, որի վրա նա աշխատել է Սնիգիրի մերձմոսկովյան ամառանոցում: Այն սև է, գրասենյակային, արտադրման համարն է՝ N 83981: Դաշնամուրի ներսի առաջնային մասում՝ մետաղական շրջանակի վրա կա արտադրող կազմակերպության անունը՝ "JULIUS BLUTHER LEIPZIG", իսկ մեջտեղի մասում կազմակերպության տարբերանշանը՝ "BLUTHER": Ներսում, փայտե տախտակին ամրացված պիտակի վրա, գերմաներեն գրված է 1865-1905 թ-ին Միջազգային փառատոնների ժամանակ ֆիրմայի ստացած մրցանակների մասին: Արտադրողի անվանումը՝  "Bluther" դաշնամուրի գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լեյպցիգ (ԳԴՀ) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910թ. Նյութը՝  Փայտ, մետաղ,պլաստմաս Լայնություն (սմ)՝  150,8 Երկարություն (սմ)՝  171 Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  116 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 102