Դեպի աղբյուր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերի առաջին պլանում, դեպի աջ, կուժը ուսին, աչքերը փակ քայլում է մի գեղջկուհի: Նրա ետևից լեզուն դուրս գցած՝ շունը, ձախ մասում պատկերված է ծառ, որը իր ճյուղերով թեքվել է դեպի աջ: Գետնին կապույտ ստվերներ են ընկել: Դիմացը միահարկ տնակներ են, աջ կողմում, փակ դռան առջև նստած է մի ուրիշ շուն: Դեպի վեր կապույտ երկինք: Կտավն ունի ընդհանուր կանաչանարնջագույն կոլորիտ, ողողված է լույսով: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1926 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  48 х 64 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-147/ Ժ-86