Դուդուկ՝ պատյանով

Դուդուկ՝ պատյանով

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Դուդուկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա) Մունդշտուկային խմբին պատկանող փայտե փողային նվագարանն ունի բաց, երկարավուն փող, որի վերևի մասում եղեգնից մունդշտուկ է հագցվում: Փողն երեսի կողմում ունի 10, հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Ձայնանցքերի շուրջը կա փորագիր եզրագոտիներ: Մունդշտուկի միացման մասում փողը քիչ ուռուցիկ է: բ) Դուդուկի փորագրազարդ պատյանը բաղկացած է 2 մասից, միակտոր փայտից է և ամբողջովին պատված զիգզագաձև նախշերով,, որոնք բաժանվում են 3 մասի: Հեղինակ՝  Կոլյա Դանիելի Թորոսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Աշտարակի շրջ. Բյուրական գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  փայտ, եղեգն Երկարություն (սմ)՝  ա-49, բ-52.3 Տրամագիծ (սմ)՝  ա-2*1.5, բ-4.3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4876/3 ա, բ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-129