«Եղել եմ այո, ես պետ հոգևոր» (տարբերակ)

«Եղել եմ այո, ես պետ հոգևոր» (տարբերակ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Էպիգրամ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջի երկրորդ կեսի աջ և ձախ կողմերում երկու ուղղահայաց գծեր են, կան ջնջումներ և ուղղումներ, ընդգծված բառեր: «Եղել եմ, այո, ես պետ հոգեւոր Հոգեւոր հովիվ ձեր խղճուկ հոտի, Յեթե միայն դուք նման ձեր պետին Ունեցել եք մի մարդկային յերես...» -------------------------------- «Օ, ձեր հոգեւոր պետն եմ եղել յես - Յեթե, յերբեւէ ինձ նման ազնիվ Ունեցել եք դուք - հոգի միայն մի - Յեվ մի մարդկային անաղարտ երես...»: Հավանաբար գրել է 1936թ. «Կոմիտասի հիշատակին» պոեմին զուգահեռ: Առաջին անգամ տպագրվել է Ա.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկերում» - 1983թ. 275 էջ: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1846 19 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ4585