Եղջերափող

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Եղջերափող Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Միջնադարյան մանրանկարների օրինակով ստեղծված փողային նվագարանը բաղկացած է 3 մասից՝ էբոնիտե սրինգ, որի բերանի մասում հագցված է էբոնիտե մունդշտուկը՝ եղեգնից, կտրված լեզվակով, իսկ փողի ծայրամասում ամրացված է եղջերափողը, որի միջոցով ձայնը տարածվում է: Մունդշտուկի վրայից հագցված է գմբեթաձև, 2 ուռուցիկ մասերից բաղկացած էբոնիտե մի ուրիշ մունդշտուկ, որի կենտրոնական մասը նեղացող է, որի վրա երկթև եզրագոտի կա, իսկ ուռուցիկ մասերին 6 փորագիր եզրագոտիներ են արված: Նվագարանի երկար, բաց փողը երեսի կողմում ունի 7 ձայնահան անցք, իսկ 8-րդը գտնվում է եղջյուրի վրա: Նվագարանը ամբողջությամբ սև գույնի է, իսկ եղջյուրը աչքի է ընկնում սև ու սպիտակ երանգներով: Նվագարանի առանձին մասերի միացման տեղերում մետաղ է հագցված՝ ամուր լինելու համար: Հեղինակ՝  Ռուբեն Նապոլեոնի Ռուշանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  եղջյուր, էբոնիտ, եղեգն, մետաղ Երկարություն (սմ)՝  44 Տրամագիծ (սմ)՝  5.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5161/4 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-94