Եռագույն անոթ կափարիչով

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Մինչքրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տակառի ձև ունեցող անոթ է: Իրանի մակերեսը սև է, հարդարված կարմիր և սպիտակ եռանկյունիներով: Կափարիչը սկավառակաձև է, հարդարված չորս եռանկյունիներից կազմված հավասարաթև խաչի պատկերով: Հայտնաբերման վայրը՝  Քարաշամբ, Կոտայք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք. ա. XVI-XV դդ. Նյութը՝  կավ, օխրա Տրամագիծ (սմ)՝  16,5 Բարձրություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՆ 3060/200