Ե. Չարենցի եղբայր Սերոբ Սողոմոնյանի նամակը Գրիգոր Հակոբյանին

Ե. Չարենցի եղբայր Սերոբ Սողոմոնյանի նամակը Գրիգոր Հակոբյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակին կից` ծրար: Ձեռագիրը գեղեցիկ է եւ ընթեռնելի: Նամակում Սերոբն իր ուրախությունն է արտահայտում Չարենցի հիշատակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ, հաստատում է Ե. Չարենցի ծննդյան օրը, ամիսը եւ տարեթիվը` 13.03.1897թ.: Շնորհակալ է Գր. Հակոբյանին եղբոր` Ե. Չարենցի աղջիկների մասին տեղեկություններ հաղորդելու համար եւ խնդրում է, որ աղջիկներն ուղարկեն իրենց լուսանկարները` անմոռանալի Եղիշե եղբոր ժառանգների մասին պատկերացում ունենալու համար: Նամակն սկսվում է`«Հարգելի Գրիգոր Հակոբյան» եւ ավարտվում` «Խորին հարգանքով Սերոբ Սողոմնյան» տողերով: Նամակի առաջին էջի 15-րդ, 16-րդ, երկրորդ էջի 3-րդ , 8-րդ ,9-րդ 12-րդ տողերին բաց կարմիր գույնի մատիտով ընդգծումներ կան: Նամակն ունի մեկ բառի /ճշգրիտ/ եւ մեկ տառի ջնջում: Առաջին էջի ձախ կողմում ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Հեղինակ՝  Սերոբ Սողոմոնյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1746 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 4501