Էռնանի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Էռնանի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Վիկտօր Հիւգօ. Էռնանի. Ֆրանսերէնից թարգմանեց Յակոբ Տէր-Գէորգեան. - Բագու, 1908, Բագուի հայոց հրատարակչական ընկերութիւն, հրատարակութիւն N4, տպարան «Տրուդ» / В. Гюго. Эрнани, драма въ 5 действiях. - Баку, типография «Трудъ»: Կազմը մուգ վարդագույն կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, և վերջին էջ 204-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ թեթև մաշված: Հեղինակ՝  Հյուգո, Վիկտոր Թարգմանիչ՝  Տեր-Գևորգյան Հ. Էջ՝  204 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  21,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/695