Թամբուր

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Բաս թամբուր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվագարանն ունի երկար, փայտյա հենակ, ձվաձև իրան և երկար կոթ: Դեկայի վրա երկու ոլորուն ռեզոնանսի անցքեր կան: Դեկայի վրա, բարձր ձևավոր խառակ է, որի վրայով անցնում են չորս լարերը: Լարերը կապված են երկար փայտյա լեզվակին, որը ամրացված է հենակի հիմքին: Ձվաձև գլխիկի վրա չորս փայտյա ականջներ կան, որոնց միջոցով ձգվում են լարեր: Իրանի և ականջների վրա փայտն այրելու եղանակով միանման փորագրություններ են արված: Հեղինակ՝  Գրիգոր Փափազյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Նյութը՝  փայտ, մետաղ, կապրոնե լարեր Լայնություն (սմ)՝  32,5 Երկարություն (սմ)՝  112 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/35 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174