Թելքաշ գլանիչ (վալց)

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի թելքաշ հաստոց Թանգարան՝  Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան Նկարագրություն ՝  Գլանիչն ունի լայն և հաստ պատվանդան, որի երկու կողմերին ամրացված են հենաոտքերը: Հենաոտքերի միջև ամրացված են զույգ գլանիչները, որոնք պտտվում են հենաոտքերի վրա ամրացված զույգ մեծ և երեք փոքր ատամնավոր փոխանցիչների օգնությամբ: Գլանիչի մի կողմի հանվածքները կիսաշրջանաձև են և գլանում են տարբեր չափերի ուռուցիկ մակերեսով թելեր: Վարպետ՝  Վազգեն Գալստյան Լայնություն (սմ)՝  27 Երկարություն (սմ)՝  30 Բարձրություն (սմ)՝  26 Նյութը՝  Մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԳԺՃՔԿԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԿԹ-846