Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Три рубля Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  1918 թվականի փետրվարին Անդրկովկասում՝ այդ թվում նաև Հայաստանում, շրջանառության մեջ դրվեցին Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշերը՝ բոները: Թղթադրամի արտաքին երեսին պատկերված են ճարտարապետական էլեմենտներ, որոնց վրա արված են բուսական զարդանախշեր: Վերևի մասի կենտրոնում գրված է Три рубля, ներքևում, շրջանակի մեջ մեծ « 3 » է նշված: Անդրկովկասյան կոմիսարիատի բոների ուրվագծերի հեղինակն է ճանաչված ճարտարապետ՝ Գաբրիել Տեր-Միքելովը (Գ. Տեր-Միքելյան): Կենտրոնում գրված է « Боны закавказского комиссариата », ներքևում ՝ 1918 г.: Զետեղված են նաև Կոմիսարիատի նախագահի և ֆինանսների կոմիսարի ստորագրությունները: Հետևի երեսին շրջանառության մեջ պարտադիր լինելու վերաբերյալ մակագրությունը ներկայացված է երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն: Այս շարքի թողարկումը ուշագրավ է նրանով, որ սրանք փաստացի առաջին թղթադրամներն են, որոնց վրա առկա են հայերեն մակագրություններ: Թղթադրամը ունի ուղղահայաց տեսք: Լայնություն (սմ)՝  6,2 Երկարություն (սմ)՝  8,7 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  Անդրկովկասյան ֆեդերացիա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անդրկովկաս Հայտնաբերման վայրը՝  Հայաստան, Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-378 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-36