Թումանյան Հովհաննես. բացիկ Աշխեն Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյան բացիկը դստերը՝ Աշխենին, ընտանիքի մյուս անդամների ստորագրություններով և Ռոստոմ Թումանյանի կցագրով, Դսեղ-Շվեյցարիա, 10 հուլիսի, 1913թ. (Բացիկի տարեթիվը որոշված է մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված բացիկի դարձերեսին՝ ձախ մասում, սև թանաքով՝ 15 տող: Սկիզբ. «Աշխեն ջան», ավարտ. «Համբուրում ենք Հայրիկ» և հետգրություն՝ «Թամար, Արեգ, Անուշ, Սեդա, Արտիկ, Համլիկ, բարև ինձանից ևս Արփենիկ, Մայրիկ»: Աջ մասում 6 տող լատինատառ հասցեն և հասցեատիրոջ անունն է: Բացիկի երեսին ձախ մասում սև-սպիտակ համայնապատկեր է. «Մշոյ Ս. Կարապետ», աջ մասում 4 տողով Ռոստոնի կցագիրն է սև մատիտով. «Աշխէն ջան», ավարտ. «քո Ռոստոմ»: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  13,9 Երկարություն (սմ)՝  8,8 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1128