Ինքնադիմանկար: Երեք հասակ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է երեք տղամարդ՝ բնության ֆոնի վրա: Աջից՝ երիտասարդ, կենտրոնում՝ ծերունի, ձախից՝ միջահասակ: Աջ կողմինը՝ բռնել է ներկապնակ, հագած է մուգ կապույտ պիջակ, ունի բեղեր և նայում է ձախ: Կենտրոնինը՝ ունի բեղեր և մորուք, հագած է կապտավուն խալաթ՝ լայն երկար օձիքով, նայում է դիտողին: Ձախ կողմինը՝ հագած է կանաչավուն խալաթ, ձեռքին ունի վեր բարձրացրած վրձին, աչքերը՝ կկոցած: Հետին պլանում՝ դեղնականաչավուն սարալանջ, վերևում՝ երկնքի բարակ շերտ: Դեպի աջ՝ Արարատի գագաթն է: Ստորագրությունը՝ ներքևում, կենտրոնից քիչ ձախ՝ ռուսերեն և հայերեն: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան(1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1942 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  96,5 х 146 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-48/ Ժ-48