Լևոն Օրբելու զինվորական գլխարկը

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Մասնագիտական հանդերձանք/համազգեստ Տեսակ/ժանր՝  Զինվորական Թանգարան՝  Օրբելի եղբայրների տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակավուն է , կարմիր երիզներով: Ճակատի վրա իջնող մասը մուգ շագանակագույն է: Վրան դեղին մետաղից նշան է ամրացված՝ կարմիր աստղի պատկերով: Վերջինիս մեջտեղում մուրճ ու մանգաղ է պատկերված: Գլխարկի մեջ կարված է մոխրագույն ատլասե կտոր, որի վրա շագանակագույն կաշվե շեղանկյուն պիտակ է կարված, որի վրա ռուսերեն տառերով գրված է. «Ц. Э. П. КОМБИНАТ УВОСГИ МО МОСКВА. 58» : Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 50-ական թվականներ Նյութը՝  կտոր, ճկազանգված Տրամագիծ (սմ)՝  27 Նվիրատու՝  Աբգար Լևոնի Օրբելի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՕԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  459 Բաժնեհաշվառանիշ՝  ԼՕ-317