Կճուճ (պաշտամունքային)

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Թաղման պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մոխրագույն-սև, փայլեցրած մակերեսով, երկկոնիկ իրանով: Շուրթը հարթ է, լայն (4 սմ), ծալքավոր, եզրերը՝ թեք գծիկներով: Ուսերի վրա ունի բարձրադիր լայն, օղակաձև երկու կանթեր և սրանց հետ սիմետրիկ, խաչաձև դասավորությամբ 2 ծավալային, կենդանակերպ քանդակներ (հավանաբար՝ ոճավորված գիշատիչներ): Շրթի եզրերին և կանթերի վրա վերադիր կոճակաձև զարդեր կան, որոնք հիշեցնում են մետաղե կաթսաների դարձաբևեռներ (մետաղական ձևերի ընդօրինակում է): Հատակը հարթ է: Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան, Հիվանդանոցի մոտ, Պատահական դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. X-IX դդ. Նյութը՝  կավ Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 9, հատ.՝ 11.5 Բարձրություն (սմ)՝  25.5 Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Լ. Բարսեղյան, Ժ. Խաչատրյան, Ա. Քալանթարյան Հայտնաբերման ժամանակը՝  1962թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1237/91 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-46