Կոշիկի վերանորոգման հարմարանք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Կոշկակարության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կոշիկի վերանորոգման հարմարանք /постановка/, իր երեք , տարբեր չափերի կոշիկներ տեղադրելու /վերանորոգման համար/ հարմարանքներով, երկարավուն երկաթյա հիմնամասով, որի 4 կողմերը վերևից ներքև դուրս եկած ձևով են, ներքևի հատվածը տափակ, հարթ մասով՝ հատակին դնելու և երկու ոտքով պահելու համար, որը մեջտեղում երկու կողմից ներս է ընկած: Հիմնամասի /երկար մասի/ վերևի հատվածը այնպես է հարմարեցված, որպեսզի նրա վրա հեշտությամբ ամրացվեն և հանվեն 3 տարբեր չափերի ՝ կոշիկներ տեղադրելու հարմարանքները: Հիմնամասի վրա ամրացվող մասերը տարբեր չափերի են /մեծ, միջին, փոքր/ և ունեն երկու ելուստ՝ հիմնամասին ամրանալու և հանելու համար: Վարպետ՝  Անհայտ Արտադրողի անվանումը՝  ԽՍՀՄ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Երկաթ Բարձրություն (սմ)՝  48 Չափս՝  Ամրացվող մասեր՝ մեծ-25 x 8սմ, միջին-17 x 6.5սմ, փոքր-5 x 5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1634 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 355