Կոստանդնուպոլսի շները

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Արևելյան քաղաքի փողոց: Առաջին պլանում չորս շուն, երկուսը՝ գզվում են հետին թաթերի վրա կանգնած: Շներից կապույտ ստվերներ են ընկնում: Հետին պլանում, փողոցի ձախից՝ խանութ, ներսում մի սևամորթ նարգիլե է ծխում: Փողոցի ուղղությամբ դեպի խորք՝ չադրավոր կին, իսկ հորիզոնական ուղղությամբ՝ խոտ բարձած մի իշուկ: Կտավն ամբողջացած է դեղինի, կապույտի, կարմրավունի հակադիր հարաբերություններով: Ստորագրությունը՝ ձախ ներքևի անկյունում: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կոստանդնուպոլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Նյութը՝  Կտավ, տեմպերա Չափս՝  104 х 139,2 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-151/ Ժ-88