Կոստյումի պիջակ՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Տղամարդու հանդերձանք Տեսակ/ժանր՝  Պիջակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կոստյումը բրդյա է, բաց կանաչ գույնի, թեթևակի նշմարվող գծերով, մենեզր է, ունի երկու կոճակներ, արտաքին երկու մեծ և մեկ փոքր գրպաններ: Պիջակի ներսի հատվածում կա գրպան՝ ժամացույցի համար, որի վրա կա սպիտակ գործվածքից պիտակ՝ վրան գրված HAME LOT. WO. SIIa SIZE R-41, իսկ հակառակ մասում՝ 410: Աջ հատվածում կա սև գույնի պիտակ, որի վրա սպիտակ գույնով պատկերված են երկրի երկու կիսագնդերը և կա գրություն. ՞Contunental ecotbung, 13645 van wew street, naw vojs Calif": Աստառը սպիտակ-կանաչ խառը գույներով մետաքսից է: Պիջակը տեղ-տեղ մաշված է: Ձախ թևի վրայի կտորը քանդված է (երկ. 2սմ.): Պիջակը բերված է Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանից: Նյութը՝  Բուրդ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԱՄՆ Չափս՝  56սմ Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է կոմպոզիտորի որդին՝ Կարեն Արամի Խաչատրյանը (1979թ.): Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  202 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 127