«Հենվիր,ով ճիվաղ, նրանց վորմերին...»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Էպիգրամ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջի սկզբում թուղթը քայքայված է, որի հետեւանքով I-ին քառատողից բացակայում են բառամասեր, բառեր: Մեջտեղից քիչ ներքեւ, ձախ կողմում նկատելի է «իանտ» բառամասը (հավանաբար «վարիանտ» բառի): Ընթեռնելի քառատողն ունի մեկ ջնջում ուղղում: Վերին քառատողի տարբերակն է. «Հենվիր, ով ճիվաղ, նրանց վորմերին, Հայցիր նրանցից եւ «պատիվ», եւ «գանձ», Վոչ միայն վոգիդ մուրացիր նրանց Այլեւ մարմինըդ, ով վողորմելի...»: Էպիգրամը գրված է «Ազատ Վշտունու «Երկերի»(1935թ) հրատ, առթիվ: Ա.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկերում» - 1983թ. էջ՝ 274: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1980 82 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ 4901