Մաքոք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Ժանեկագործի մեծ մակույկ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մաքոքը ձկձև ուրվագծով է, մի ծայրը սլաքաձև է՝ ուրվագծի մեջ ցանցկեն կտրվածքով, մյուս ծայրը շրջագծային ներփորվածության շնորհիվ պոչերով է: Զարդային հորինվածքը երկկողմանի է:Մաքոքի երկու երեսներին ռիթմիկ կրկնվող շեղանկյուններ են,որոնք ընդելուզված են մի երեսին սրճագույն ընկուզենու փայտով, մյուս երեսին՝ շիմշատի փայտով: : Մաքոքի պոչերի վերևում արձանագրություն է՝ հեղինակի անվան սկզբնատառերով: Հեղինակ՝  Իգոր Պողոսյան Նյութը՝  փայտ՝ հաճարենի, ընկուզենի, շիմշատ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  24 x 4 x 0,8սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1050