Մաքոք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Ժանեկագործի մեծ մակույկ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մաքոքը ձկնաձև ուրվագծով է, մի ծայրը սլաքաձև է՝ ուրվագծի մեջ ցանցկեն կտրվածքով, որի մեջ ունի ասեղաձև գլխիկ, մյուս ծայրը շրջագծային ներփորվածության շնորհիվ ունի կողքերից ներճկված պոչեր: Զարդային հորինվածքը երկկողմանի է:Մի երեսին երկայնական առանցքի վրա ակոսավոր շրջանակի մեջ առնված հավք է փորագրված: Հավքի տակ երկայնական ուղղությամբ շեղանկյունիների շղթա է, որի կենտրոնով գիծ է անցնում՝ շղթան բաժանելով երկու մասի: Շղթայի հիմնամասում եռանկյունի է փորագրված,որի երկու կողմերում արփանագրություն է հեղինակի անվան սկզբնատառերով և կատարման թվականով:Մյուս երեսին տասներկութերթանի վարդյակ է, որի տակ անկյունագծային խաչաձև բաժանումներ ունեցող քառակուսիների շղթա է: Հեղինակ՝  Սերգեյ Սպիցին Նյութը՝  փայտ՝ հաճարենի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  34,5 x 4սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1033