Շիրմա սեղանի

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Վարագույր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սեղանի դեկորատիվ շիրմա՝ եռափեղկ, փորագիր ցանցկեն փայտից: Փեղկերը միմյանց ամրացված են մետաղյա ծխնիներով: Ցանցկեն փորագրությունը պատկերում է վարդենու թուփ՝ երկու թռչուններով կենտրոնի փեղկի վրա և մեկական թռչունով կողային փեղկերի վրա: Շրջանակների վերևի անկյունները զարդարված են վիշապի գլուխներով: Ցուցադրվում է հյուրասենյակում՝ դաշնամուրի վրա: Ակտ N 135, 20/VII-1968 թ.: Վարպետ՝  անհայտ Լայնություն (սմ)՝  կենտրոնի փեղի` 23,5, կողային փեղկի` 18 Երկարություն (սմ)՝  կենտրոնի փեղի` 42, կողային փեղկի` 34 (բարձր մասի) և 30 (ցածր մասի) Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  562 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 551