Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Բնակելի եւ հասարակական շինությունների ու մանրամասների Բնօրինակի անվանում՝  Կամուրջ Մեղրագետի վրա Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Ճակատ, հատակագիծ` կամրջի. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Թղթի վերևում կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N289), սև մատիտով ռուսերեն`գրված է հուշարձանի գտնվելու վայրը և չափագրության կատարման ժամանակը: Ներքևում` կարմիր մատիտով մակագրություն` «գծված է» և ստորագրություն: Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը կաշվե կազմով (կեղտոտ, մաշված, պատռված, չափսերը` 30սմ x 21սմ) գծագրական ալբոմի 10-րդ թերթն է, որի կազմին սոսնձված ուղղանկյունաձև սպիտակ թղթի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը և չափագրված հուշարձանների գտնվելու վայրը: Հեղինակ՝  Յու.Յարալով Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Սյունիքի մարզ, Մեղրիի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  24.07.1939թ. Նյութը՝  թուղթ (գծագրական ալբոմի թուղթ), մատիտ Չափս՝  29,5սմ x 20,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 867 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 144/2-10