Չխչխկան

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Հարվածային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվագարանը բաղկացած է 2 զույգ (4 հատ) առանձին փայտիկներից, որոնք կաշեփոկերով հագցվում են բթամատին և ցուցամատին ու հարվածելով արտաբերում ձայնը: Փայտիկներն ուղղանկյուն զուգահեռանիստի կտրվածք ունեն: Կաշեփոկերի 2 կողքերին փորագիր եզրանախշեր կան (ուռուցիկ ուղղանկյունների շղթա), որոնց միջև փորագրված են վեցթերթանի ծաղիկներ: Նվագարանն օգտագործվել է հիմնականում պարերի ժամանակ: . Հեղինակ՝  Հովհհաննես Չաթրջյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978 թ. Նյութը՝  փայտ, կաշի Լայնություն (սմ)՝  2 Երկարություն (սմ)՝  8.5 Բարձրություն (սմ)՝  1.7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3264/4 ա, բ, գ, դ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-72