Չ. Դարվին «Տեսակների ծագումը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  «Տեսակների ծագումը» Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրքի կազմը մոխրականաչավուն է, խունացած: Գրքի կազմի ներսին կա «Պարույր Ղազարյան» մակագրությունը: Հաճախակի գործածությունից կազմը թուլացել է: Գրքի էջերին նշումներ , ընդգծումներ չկան: Թերթերի արանքում պահպանված է «Խորհրդային Հայաստան» թերթի 276 համարի մի էջի կեսը, որում զետեղված է Ի. Ամլինսկու հոդվածը «Չարլզ Դարվինի հանճարեղ երկը » խորագրով: Հեղինակ՝  Չարլզ Դարվին Նյութը՝  թուղթ Էջ՝  765 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1936թ. Չափս՝  14,5 * 23 Նվիրատու՝  Թանգարանին նվիրել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  2