Պատառաքաղ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Պատառաքաղ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի քառաժանի բանող մաս, որի ատամներն աստիճանաբար սրանում են: Կոթը ձողաձև է՝ լայնակի հատույթում ուղղանկյունաձև, որը հարդարված է զուգահեռ ձգվող երկուական ակոսագծով: Լայն ու տափակ բռնակը հարդարված է երկբիլթ ծաղկաթերթ հիշեցնող գծանախշերով: Երկարություն (սմ)՝  ընդհանուր՝ 18 Նյութը՝  մետաղ Հայտնաբերման վայրը՝  Երևան Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1977/2-6 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-353