Պատվանդան քանդակի համար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատվանդանի հիմքը քառակուսի է /բարձր.՝7սմ/, քնարի տեսքով ոճավորված բրոնզե ներդիրներով և կողքերին դափնե ճյուղերով: Հիմնական միջուկը ունի ուղղանկյուն կտրվածք, որը դեպի ներքև նեղանում է, իսկ դեպի վեր անկյուններում՝ հատած տրոմպերի տեսք ունի և հարթ կողեր: Ամբողջ պատվանդանը ծածկված է սև լաքով: Կողերին ներդրված են ձգված սափորաձև կիսասյուներ 3 կլոր ճաղերով և բարձր բարավորներով /կամարներով/: Կիսասյուները երկուական վերևից և ներքևից միացված են խորը կանելյուրներով կիսասյունով: Կենտրոնական կանելյուրի վրա մեկ նեղ մետաղական ներդիր է բուսական զարդանախշով /արված ցածր ռելիեֆով/: Միջուկի 4 նիստերից յուրաքանչյուրը զարդարված է ընդհանրացված ոճավորված բուսական զարդամոտիվներով արված ցածր ռելիեֆով: Յուրաքանչյուր տրոմպի վրա կա ոսկեգույն, մետաղական ներդիր, որը կլորավուն վահանի վրա պատկերում է քերոբվեի, կողքերին խոշոր տերևներ, ներքևում՝ փոքր արմավազարդով: Ծանր, զանգվածային միջուկը ամրանում է հիմքին և քառակուսի հիմքին, որը տրամագծում հատվող և հաստությունում փոքրացող ճաղերով է: Լայն, տափակ ճաղը զարդարված է ցածր, լայն շրջանակներով, որոնք կենտրոնում կլոր կետերով, կապերով միացված են իրար /նեղ և կարճ/: Արտաքին կողմից շրջանակված է նեղ շրջանակաձև զարդաքուղով: Կրող հիմքը միջուկի վերևում ունի բարդ փորվածք, կազմված լայնական ճաղերից, որոնք ոճավորվելով դառնում են լայն «գավաթ-ճաղ» չորս մետաղական բրոնզե ներդիրներով /ոսկեգույն/ ոճավորված, խոշոր պսակով ծաղիկով և երկու կողմերում բարակ, ճկուն ճյուղերի վրա տարածվող տերևներով: Պատվանդանի երեսային մասը զարդարված է հարթ ռելիեֆով ուղիղ նեղ գծերի տեսքով, որոնք միանում են ուղիղ անկյան տակ, չորս անկյուննում ստեղծելով երկու փոքր քառակուսիներ, կենտրոնում երկու առանձին շրջանագիծ, բաժանված կարճ գծերով 16 ուղղանկյուն բաժինների: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-244