Պոլկա-Գալոպ՝ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտության սյուիտից, ձեռագիր նոտաներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Պոլկա Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դրամայի համար երաժշտությունը գրվել է 1941թ., իսկ սյուիտը, այդ թվում Պոլկա-Գալոպը, 1944թ.-ին: Այն գրված է սև թանաքով: Նոտաների վրա կան նշումներ՝ արված կապույտ, կարմիր, սև մատիտներով: 2013 թ. այս ձեռագիրը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուի` կոմպոզիտորի մյուս 10 ձեռագիր ստեղծագործությունների հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի "Աշխարհի հիշողություն" ռեեստրում: Կոմպոզիտոր՝  Արամ Խաչատրյան թերթ՝  2 Նյութը՝  Ձեռագիր, թուղթ, սև թանաք, կարմիր և կապույտ մատիտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1944թ. Լայնություն (սմ)՝  21 Երկարություն (սմ)՝  28.4 Նվիրատու՝  Կարեն Սուրենի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  7694 Բաժնեհաշվառանիշ՝  ԵԳՁ- 430