Պսկովյան վեչե: Ն.Ա. Ռիմսկիյ-Կորսակովի “Պսկովուհին” օպերայի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է տաճարի մերձակա հրապարակ՝ կանաչա-դեղնա-դարչնագույն ստելաներով: Մեկ և հինգ գմբեթ/գլուխ/ ունեցող տաճարներ կան՝ մուգ, սլաքաձև վերջավորությամբ, որոնք հենված են բարձր թմբուկների վրա: Այս ամենի ֆոնի վրա պատկերված է մարդկանց խումբ՝ վառ և աչքի զարնող զդեստավորմամբ, որը գնում է դեպի կամարով մուտքի մոտ, որը գտնվում է ձախ տաճարի պատի տակ և պատկերված է լղոզված, մանր վրձնահարվածներով՝ կարմիր, մոխրա-կապտավուն, դեղնա-օխրայագույն, դարչնաշագանակագույն և սև երանգների մեջ: Վերևում է ցածրիկ, մոխրագույն և կապույտ երկինքը՝ ամբողջովին ծածկված խիտ կաթնա-մոխրա-դեղնավուն ամպերով: Հեղինակ՝  Ալեքսանդր Յակովլևիչ Գոլովին Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-343