Սասունցի Դավիթ, 1961, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիցաբանական Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Կոմպոզիցիա /էսքիզ հուշանվերի համար/՝ հեծյալի ֆիգուր միաձույլ պատվանդանին: Տղամարդու ֆիգուրը թամբից վեր կանգնած, գլուխն ՝ուղիղ, աչքերը թեթևաի հակած, աջ ոտքը կոնքի և ծնկի հատվածներում զիգզագաձև ծալած՝ սրունքը կիպ հպած թամբին, ուղղաձիգ ոտնաթաթն ազդրին, ձախ ոտքն ու ոտնաթաթն ուղիղ ձգած, աջ թևը շրջած մարմնի ձախ կողմը՝ ձեռքով թուրը հորիզոնական բռնած: Գլխին պսակաձև ոլորած չալմա, աջ թևքն արմունկի մոտ ծալված, տաբատը ընդգծված եզրակարով, ձախ ուսագլխին թիկնոցն ամրակապով հավաքված, թիկունքը, թրի բռնակըպարուրված թիկնոցի ալիքաձև ակոսներով: Ձիու ֆիգուրի առջևի ոտքերը բարձրացրած՝ ընթացքի մեջ, գլուխը հպած վզին, բաշը՝ ակոսներով, աջակողմյան հատվածում հասնելով մինչև հեծյալի թիկունքը, հետևի ոտքերը և պոչը հենված պատվանդանին, աջ ոտքի առջև թաս: Պատվանդանը քառանկյուն, ձիու առջևի ոտքերը և թրի մի հատվածը գտնվում են պատվանդանից դուրս: Վերականգնված: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Նյութը՝  գիպս երանգավորված Չափս՝  19 x 22 x 7 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 59 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. -13