Սեպագիր արձանագրություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Վիմագիր և նմանատիպ այլ արձանագրություններ Տեսակ/ժանր՝  Սեպագիր Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սեպագիր արձանագրութուն Սարդուրի Արգիշտիի որդու, շտեմարանի կառուցման մասին, 16 տողից՝. « Խալդի աստծո մեծութությամբ Սարդուրին, Արգիշտիի որդին այս տունը կառուցեց և այս շտեմարանները լցրեց ....մեկին ( ?) թող սահմանվի 12600 ,, կապի ,, այնտեղ, մյուսին թող սահմանվի 11500 ,, կապի ,, այնտեղ, ընդամենը 24100 ,, կապի ,, այնտեղ: Սարդուրին Արգիշտիի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնի երկրների, տերը Տուշպա քաղաքի:» Ամբողջական Հայտնաբերման վայրը՝  Արին բերդի միջնաբերդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Նյութը՝  Բազալտ Լայնություն (սմ)՝  Փորագրված մակերեսի - 50 Երկարություն (սմ)՝  Փորագրված մակերեսի - 65 Բարձրություն (սմ)՝  Տողի բարձ.- 3,5 Հայտնաբերման ժամանակը՝  1967թ., պատահական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  3 Բաժնեհաշվառանիշ՝  3/1