Սրճաղաց

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սուրճի պարագաներ Տեսակ/ժանր՝  Սրճաղաց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հարթ հատակով, գլանաձև իրանով և գմբեթաձև կափարիչով: Ամբողջ իրանին,նաև՝ կափարիչին, բուսական և երկրաչափական փորագրանախշեր և շրջագծեր են: Կենտրոնում անցք է, որով միանում է սրճաղացին: Աղացող մասը իրանին ամրացված է երեք գամով: Սրճաղացն ունի տանձաձև բռնակ, ծալվող և ձևավոր, քառակուսի անցքով պտտաթև: Իրանի կենտրոնում դրոշմակնիք է՝ «ՄԵԼԳՕՆ» արձանագրությամբ, որի երկու կողմում փորագրված են խաղողի ողկույզներ: Դրանից ներքև ևս մեկ անավարտ զարդանախշ է, որի երկու կողմում փորագրված է 5 թվանշանը: Տրամագիծ (սմ)՝  5 Բարձրություն (սմ)՝  30 Նյութը՝  Լատուն, պողպատ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5688/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-675