Սևանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Բնօրինակի անվանում՝  Գորիսի բնակիչներ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նկարի կենտրոնում խոշոր պլանով պատկերված են գյուղի բնակիչները, եզներով տեղափոխված գերաններն իրար կողքի շարելիս: Երկրորդ պլանում երկու միահարկ փայտաշեն տներ են պատկերված, իսկ հեռվում ծառեր ու սարեր: Նկարի աջ կողմում կանգնած գյուղացիների մի խումբ դիտում է մյուսների աշխատանքը:Նկարի ներքևի աջ անկյունում կա ռուսերեն լեզվով մակագրություն Гурос. Г. Горис. Հեղինակ՝  Գուրոս /Գուրգեն Պարոնյան Հովսեփյան/ Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1928թ. Չափս՝  18 x 24սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք. Գորիս Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 817 Բաժնեհաշվառանիշ՝  Ա. սև 44/76