Վարագույրի վերնամաս

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Վարագույր Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Կաթնագույն բամբակյա կտորի վրա գունավոր բրդյա թելերով սումախ տեխնիկայով կարպետագործ վարագույր: Առաջին հատվածը սպիտակ մակերեսի վրա գունավոր X-ձև նախշերով է պատված, 2-րդ շարքը զարդարված է կենդանական և բուսական ոճավորված խիտ նախշերով: Ամբողջ հորինվածքը վերցված է կարպետանախշ շրջանակի մեջ: Գործվածքից դեպի ներքև է ձգվում շագանակագույն հաստ ոլորված թելերով ցանցկեն հատված, որ հանգույցների հատվածում ունի գունավոր թելերով միացումներ: Եզրերն ավարտվում է գունավոր մեծ բրդյա թելով արված ծոպերով: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  Կտոր, թել Լայնություն (սմ)՝  260 Երկարություն (սմ)՝  90 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անհայտ Հայտնաբերման վայրը՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Անհայտ Հավաքագրող՝  Բաղդագուլյան Էդուարդ Համբարձումի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  10914 Հիմնական հաշվառանիշ՝  10914