Վարագույրներ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Վարագույր Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  490 Դեղնաշագանակագույն երանգներով, բամբակե հիմքով, մետաղաթել զարդանախշերով գործվածքից կարած քառանկյուն վարագույր՝ կենտրոնում ապլիկացիա արված քառանկյուն ասեղնագործ ծաղկեփունջ խաչկարի տեխնիկայով, վարագույրի ստորին մասում՝ բազմագույն, տարբեր չափսերի քառանկյուններ եւ մուգ կապույտ ժանյակ: 491 Միանման քառանկյուն վարագույներ վրան ոսկեգույն նշաձեւ զարդամոտիվների դաջվածքով թանաքագույն բամբակե գործվածքից. ստորին եզրին՝ մուգ կարմիր, սպիտակ պուտերով գործվածքիցմեկ նեղ եւ մեկ լայն շերտ. լայն շերտի վրա կարմիր երիզով արված քառանկյուն նախշեր, որից ներքեւ՝ մուգ կապույտ ծոփքերով երիզ: 492 Մուգ կապույտ ատլասե քառանկյուն կտորի վերին եզրին կարած իրար զուգահեռ երեք շերտսպիտակ ծոփքեր, ստորին եզրին՝ սպիտակ ծոփքերով մեկ ալիքավոր շերտ եւ երեք իրար զուգահեռ շերտեր, կենտրոնում սպիտակ քաթանով, սեւ թելերով ապլիկացիա արված մի զույգ առյուծ. առյուծներից մեկին ամրացված մի փունջ ծաղիկ, եւս մեկ փունջ ծոփք արհեստական վարդի հետ անգլիական քորոցով ամրացված է վարագույրին: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  490,491,492