Քամանչա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Քամանչա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկանում է աղեղնային նվագարանների թվին: Ունի հենակ,գլուխ և կոթուն: Հենակը մետաղյա է, գլխիկը փորված է ամբողջական փայտից, ուռուցիկ է, սրածայր մասի մոտ ունի եզրագոտի: Երեսի հատած մասի վրա փակցված է կաշվե թաղանթը, որի վրա տեղադրված է փայտե սրածայր խառակը: Կաշվե թաղանթի շուրջ սադափով զարդանախշված եզրագոտի է: Երկար կոթն ավարտվում է գմբեթաձև ծայրով, որի մոտ ամրանում են ականջները: Կոթի վրա կա արհեստական սադափե եզրագոտի, որը ավարտվում է սուր ծայրով: Նվագարանի ամբողջ երկանքով՝ հենաձողի հիմքից մինչև ականջներն անցնում են չորս մետաղյա լարերը: Աղեղը պատրաստված է փայտից և ձիու մազից: Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  57 Տրամագիծ (սմ)՝  19 Բարձրություն (սմ)՝  45 Նյութը՝  փայտ, մետաղ լարեր, սադափ,կաշի, Ստեղծման/Արտադրման վայրը՝  1 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8206 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-181