Քնար

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Քնար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվագարանը պատրաստված է ըստ միջնադարյան մանրանկարիչներից և պատմիչներից հասած տեղեկությունների: Արտաքնապես նման է երաժշտության խորհրդանիշ հանդիսացող քնարի (лира): Պատկանում է բազմալար-անկոթ նվագարանների թվին, որը ծառայում է երգերին նվագակցելու համար: Փայտե շրջանակը սնամեջ է, կլորավուն կողերով, որի գլխի մասում ամրանում են ականջները (8 հատ), որոնց միանում են մետաղյա լարեր: Նվագարանը ցածր մասւմ ունի «ոտք»՝ կանգնելու համար: Հեղինակ՝  Փափազյան Գրիշա և Հովհաննես Լայնություն (սմ)՝  34*22 Երկարություն (սմ)՝  58 Բարձրություն (սմ)՝  6 Նյութը՝  փայտ, մետաղյա լարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2825/4 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-64