«Օ, ոչ, ես իմ այս էպիգրամներով...»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Էպիգրամ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջին 26 տող է, կան շատ ջնջումներ, հավելումներ: Էջին նույն էպիգրամի տարբերակներն են: Վերին ձախ կողմում՝ անկյունում շեղությամբ գրած է. «Վոչ թե վոգով» տողը, իսկ առաջին տողն է. «Քացի չեն տա...» վերջին բառի վերջավորությունը բացակայում է: 7 տողից հետո գրած է 1.10.1936, Յերեւան, Յե.Չարենց»: 8 տողից հետո աստղանիշ է, որի ձախ կողմում՝ 1/X.1936թ. Յերեւան: Աստղանիշի տակ 8 տող է գրած: Տողերը ջնջումներով են, հավելումներով, հորիզոնական եւ ուղղահայաց գծերով: Աստղանիշից հետո I տողն է. «Ո, ոչ, յես իմ այս եպիգրամներով...» վերջին տողը՝ ձախ կողմում՝ «Այլ,-վատ յեղբայրներ - եշի վոտներով...»: Տպագրված է՝ Դ.Գասպարյան «Նորահայտ էջեր» 1996թ, էջ՝ 464: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2008 140 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ 4979.2