Ֆրակի տաբատ՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Բեմական հանդերձանք, աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Տաբատ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ֆրակի տաբատը գծավոր է և կարված է բարակ, սև բրդյա գործվածքից: Գոտու ներդիրը և գրպանները սպիտակ մետաքսից են, շքերիզը (լամպաս)՝ սև մետաքսից: Տաբատը կոճկվում է երկու կոճակներով, ետևում ունի գրպան, իսկ աջ կողմում՝ գրպան ժամացույցի համար: Տաբատին ամրանում են ռեզինից մոխրագույն տաբատակալներ: Արամ Խաչատրյանը վերջին անգամ ղեկավարել է նվագախումբը այս ֆրակով: Բերվել է Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանից: Լայնություն (սմ)՝  գոտկատեղի` 80 Երկարություն (սմ)՝  110 Նյութը՝  սև և սպիտակ մետաքս, սև բրդյա գործվածք, ռեզին Արտադրողի անվանումը՝  "Minassian, Paris" Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973 թ. Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան (1979թ.) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  199/1 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 124/1