«ARS POETICA.- Մոնոստիքոսներ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին համարանշած էջին 4 ընթեռնելի տողեր են, որոնք միմյանցից բաժանված են զիգզագաձեւ գծիկներով, երրորդ եւ չորրորդ տողերը թվանշած են: Ներքեւում նկատելի է ջնջումներով տող, որը ընթեռնելի ձեռագրով գրած է հաջորդ էջին. I էջին «Դու ծնվեցիր անվավեր՝ ինչպես թիվ զերոյով վրիպած... IV - Ղարս եւ Մակու եւ աշխարհ, - ողջը քո հողն էր, պոետ...» II էջի ներքեւում՝ «Վայ քեզ Չարենց, երկուստեք,- ոչ քո երգն էր տեղին, ոչ կյանքը»: Վերնագրից հետո եւ վերջում հորիզոնական զիգզագաձեւ գծեր են: Ա.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկերում» - 1983թ. էջ՝ 214: Նյութը՝  թուղթ, ձեռագիր, թանաք՝ կապույտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1937թ. Չափս՝  15,5x 10,8սմ Էջ՝  2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1976 76 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ4895