Ա0վ. Իսահակյանը առանձնատան իր աշխատասենյակում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Իսահակյանը լուսանկարված է Պլեխանովի փողոցի առանձնատան իր աշխատասենյակում, գրապահարանի առջև, բազկաթոռին նստած:. Երևում է մինչև ծնկները, աջ ձեռքը՝ աթոռի բազրիքին, ձախ արմունկը՝ բազրիքին, ձեռքով բռնել է ծնկին դրված կիսով չափ բացված գիրքը: Երևում է 3/4 թեքությամբ, խիստ կենտրոնացված արտահայտությամբ: Հագին սև կոստյում է, պիջակի լամբակին՝ «Կարմիր դրոշ» շքանշան, գծավոր կտորից վերնաշապիկ, մուգ փողկապ: Մազերը նոսր են, հետ սանրած: Պահարանը լեփ - լեցուն է գրքերով: Հեղինակ՝  Զուլումյան Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17,2 Երկարություն (սմ)՝  23 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1953թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7285