Ազդագիր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգի

Ազդագիր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ազդագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Համերգը կայացել է Հայաստանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Ծրագրում հնչել են Ա.Խաչատրյանի, Ալ.Սպենդիարյանի, Ալ.Հարությունյանի, Ա.Տիգրանյանի, Սայաթ-Նովայի, Պ.Չայկովսկու, Ալ.Բորոդինի, Մ.Մուսորգսկու, Ալ.Դարգոմիժսկու ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Դիրիժոր՝ Միքայել Մալունցյան, մենակատարներ՝ երգիչ Շարա Տալյան, ջութակահար Հակոբ Վարդանյան: Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Չափս՝  61,5 × 84,1սմ Նվիրատու՝  Ի. Կոստանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1334 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-683