«Ալպիական մանուշակ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը նարնջագույն է, սեւ ու կրեմագույն տառերով: Կրեմագույն տառերը դաջված են: Էջերին մեծ քանակությամբ կարմիր ու մանուշակագույն, երբեմն էլ կանաչ գույնի թանաքով նշումներ, գծեր, ավելացումներ կան: Գրքում զետեղված են Ա.Բակունցի պատմվածքները, ինչպես նաեւ «Կյորես» վիպակը: «Ալպիական մանուշակ» պատմվածքը նվիրված է Ե.Չարենցի կնոջ՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հիշատակին: Այն առաջին անգամ հրատարակվել է 1927թ. հունվարի 2-ին«Խորհրդային Հայաստան»օրաթերթում: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1934 236 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 4781