Ածելի

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Վարսավիրության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ածելի Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ածելի սափրվելու, իր տուփով: Ածելին ծալվող է, սափրող մասը նիկելապատ պողպատից, իսկ մյուս մասը , որի մեջ ծալվում է սափրող մասը՝ պլաստմասայից, երկու ծայրերը ամրացված են , իսկ մեջտեղի մասը դատարկ է, ամրացված ծայրերից մեկին էլ ամրացված է սափրող նկելապատ մասը: Սափրող մասի մի երեսի վրա դաջվածքով պատկերված է մեծ, երկար կամուրջ՝ ձախ կողմում շենք: Պլաստմասայի մասին միացող մետաղյա մասը, որը ավելի հաստ է , ներքևի մասից խարտոցանման է, իսկ քիչ թեքվող պոչի մասը փակ վիճակում մնում է դուրս, որը սեղմելով՝ ածելին բացվում է: Հաստ մասի մի երեսին ռուսերեն փորագրված է ,, МОСКВА, З-Д СТИЗ 52" : Ածելիի տուփը ստվարաթղթից է՝ արհեստական կաշվով պատված, ուղղանկյունաձև, երկու մասից՝ մեկը կարճ, մյուսը՝ երկար, իրար մեջ հագնող: Տուփի վրա ռուսերեն էգրված է ,,ЗАВОД ,,ТРУД'' ГЛАВСТАНКОИНСТРУМЕНТ ММП ВАЧА РСФСР'': Նյութը՝  Պողպատ, թուղթ, պլաստմասա Արտադրողի անվանումը՝  Գործարան Մոսկվա ՍՏԻԶ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1952թ. Չափս՝  Ածելիի -24 x 15սմ, Տուփի-17 x 3 x 1.5սմ Նվիրատու՝  Ա.Գալստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1637 Բաժնեհաշվառանիշ՝  Ն-ՆԳ