Աղաքսակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Աղաքսակը կարված է կարպետի կտորից,հիմնական դաշտը կարմիր է : Արտաքին երեսին սև եզրերով շեղանկյուններ են, որոնք գոտևորված են սպիտակ-կապույտ և դեղին-կապույտ գծանախշերով: Աղաքսակի եզրաշերտ շրջանակի կարմիր դաշտի վրա սև գույնով եզերված դեղնավուն զիգզագաձև զարդանախշ է գնում: Աղաքսակի վիճակը վատ է, եզրերը քայքայված և կարկատված է: Արտաքին երեսի վրա կանաչ գույնի թելով կարկատաններ են: Հետևամասի կարպետի կտորը զոլավոր է: Գլխամասի եզրային հյուսվածքը չկա: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապանի Եղվարդ գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարասկիզբ Նյութը՝  Բուրդ Լայնություն (սմ)՝  40 Երկարություն (սմ)՝  45 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1265 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-570